Հռոմի Ֆրանցիսկոս պապը բժշկական սարքավորումներով համալրված շտապ օգնության մեքենա է նվիրել Հայաստանին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շտապ օգնության նոր մեքենա է նվիրել Հայաստանին՝ իր հոգատարությունն արտահայտելով հայ ժողովրդի նկատմամբ և օգնելու կանխել «Քովիդ-19»-ի տարածումը երկրում:
Ինչպես հայտնում է Vatican News-ը, պապի ներկայացուցիչ Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը փոխանցել է սրբազան հոր մտահոգությունն ու հոգածությունը: Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապի նվերը հանձնվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» կաթոլիկ հիվանդանոցին:
Ըստ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության՝ շտապ օգնության նորագույն մեքենան համալրված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և շնչառական սարքերով՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:
Հաղորդվում է, որ ապրիլի 25-ին արքեպիսկոպոս Բետենկուրը հանդիպում է ունեցել հիվանդանոցի տնօրեն Մարիո Կուկարոլլոյի հետ:
Կարծիքներ