Պակիստանում պայթյուն է որոտացել կրոնական միջոցառման ժամանակ. կան զոհեր և տուժածներ

Պակիստանում պայթյուն է որոտացել կրոնական միջոցառման ժամանակ. կան զոհեր և տուժածներ

Հզոր պայթյուն է որոտացել Պակիստանի Փենջաբ նահանգի Բահավալնագար քաղաքում շիա մահմեդականների կրոնական երթի ժամանակ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին և ականատեսներին, կատարվածի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, ևս 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Շիաների առաջնորդ Հավար Շաֆքաթը հաստատել է պայթյունի փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել: Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության հաշվարկները:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում