2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը՝ փորձնական և տեսական փուլերով։ Հայաստանի թիմում ընդգրկված է եղել նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սմբատ Պողոսյանը:

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ մասնակցել է նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի խմբակավար Հովսեփ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի Իսֆահան քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում