Փաշինյանի որոշմամբ Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ին որոշում է ստորագրել ԲՏԱ փոխնախարարին աշխատանքից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիկտորիա Պողոսյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2020 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ։
Կարծիքներ