Կամբոջայում հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի

Կամբոջայում հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի

Պոյպետի Diamond City հյուրանոցում և խաղատանը բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Ինչպես շաբաթ օրը հաղորդել է Fresh News- ը , ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են:

Իշխանությունների տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Թաիլանդի 17 քաղաքացիներ՝ մեկական Նեպալից, Մալայզիայից և Չինաստանից: Եվս վեց զոհերի մարմինները ճանաչված չեն, սակայն, ենթադրաբար, նրանք նույնպես օտարերկրյա քաղաքացիներ են։

Բացի այդ, տուժել է 57 մարդ։ 

Հրդեհը տեղի է ունեցել չորեքշաբթի տեղական ժամանակով 23:30-ին: Տարբեր վարկածների համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էին լինել վառելիքի բաքի կամ գազի բալոնի պայթյունը, ինչպես նաև էլեկտրական լարերի հետ կապված խնդիրները։ Հրդեհը վերահսկվել է միայն 10 ժամ անց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում