Մեքսիկայում սեպտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 13 հազարը

Մեքսիկայում սեպտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 13 հազարը

Սեպտեմբերին երկրի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Մեքսիկայում փորձագետները գրանցել են ավելի քան 13 հազար կրկնվող ցնցումներ։ Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։

Սեպտեմբերին աղետի զոհ է դարձել հինգ մարդ, մոտ քառասուն վիրավորվել։ Միչոականում մի քանի հազարից ավելի բնակելի շենքեր, բժշկական և կրթական հաստատությունների տասնյակ շենքեր, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտներ տարբեր վնասներ են ստացել։

Սեպտեմբերի 19-ի երկրաշարժը տեղի ունեցավ նման բնույթի արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային վարժանքից մեկ ժամից էլ քիչ անց: Մեխիկոյում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ ահազանգ է հնչել, որից հետո տասնյակ հազարավոր մարդիկ լքել են բնակելի ու վարչական շենքերը։ Քաղաքում լուրջ հետևանքներ չեն գրանցվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում