Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Ռումեն Ռադևը
Նախագահական ընտրություններում հաղթում է Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևը։, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Քվեարկության երկրորդ փուլում, տարբեր սոցիոլոգիական գործակալությունների տվյալներով, նա հավաքում է ձայների մոտ 64 տոկոսը, նրա մրցակից Անաստաս Գերջիկովը ստացել է ձայների 34 տոկոսը, ընտրողների մոտ 2 տոկոսը դեմ է քվեարկել բոլորին։
Gallup International սոցիոլոգիական գործակալության տվյալներով՝ Ռադևի օգտին քվեարկել է ընտրողների 65,7%-ը, Alpha Research-ի տվյալներով՝ 63,7%-ը պաշտպանել է նրա թեկնածությունը, Trend exit poll-ը ցույց է տալիս, որ երկրի գործող ղեկավարը ստացել է 64,5%: Ըստ այդմ՝ Գերջիկովի օգտին քվեարկել է 31,4%-ը, 33,1%-ը և 30,9%-ը։
Սոցիոլոգները արձանագրում են ռեկորդային ցածր ընտրական ակտիվություն՝ քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 33,7 տոկոսը։ «Քաղաքացիները հոգնել են ընտրություններից, համաճարակից, մանիպուլյացիաներից և բեմադրված սկանդալներից: Եվ առաջին փուլում մեր ջախջախիչ հաղթանակը հանգստացրեց շատերին, ովքեր որոշեցին, որ քվեարկելն իմաստ չունի, քանի որ հաղթողը պարզ է», - ասել է Ռադևը՝ մեկնաբանելով. ընտրողների ցածր մասնակցությունը։
Կարծիքներ