Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Մոսկվան պատրաստ է ողջունել Փելոսիի այցը Հայաստան, եթե այն օգնի կայունացնել Երևանի և Բաքվի հարաբերությունները։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝  մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի վերջին այցը Հայաստան։

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով՝ հանգիստ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարելի է ողջունել։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»,- նշել է Պեսկովը՝  պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան, և արդյոք այս այցը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում