Իզմիրում հայտնաբերվել է Աֆրոդիտեի 2500 տարվա վաղեմության տաճար
Թուրքիայի արևմուտքում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են Աֆրոդիտեի տաճարի ավերակներ, որոնք թվագրվում են մ․թ․ա VI դարին։ Այս մասին հայտնում է Daily Sabah թերթը։
Իզմիրի Ուրլա, Չեշմե և Սեֆերիհիսար շրջաններում իրականացված աշխատանքների ժամանակ գիտնականները գտել են 35 հնագույն բնակավայր, որից 16-ը՝ ուշ նեոլիթյան ժամանակաշրջանի։ Դրանց թվում են եղել նաև Աֆրոդիտեի՝ 2500-ամյա տաճարի ավերակները։
Մասնագետները նշում են, որ սա շատ տպավորիչ բացահայտում է։ Տաճարի առաջին հետքերը նկատվել էին դեռևս 2016 թվականին։
Հնագետերին մեծ օգնություն են ցուցաբերել տեղի բնակիչներ, ովքեր օգնել են պաշտպանել արժեքավոր արտեֆակտները գանձագողերից։
Կարծիքներ