Աբովյան և Աշտարակ քաղաքների Միասնական սոցիալական ծառայության կենտրոններում վերանորոգումներ են
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ընթանում են Աբովյանի (շուրջ 35,000 շահառու) և Աշտարակի (շուրջ 30,000 շահառու) Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների շինարարական և վերանորոգման աշխատանքները:
Միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ և տրամադրում հետևյալ ծառայությունները`
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (հաշմանդամության կարգեր)
Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (նպաստներ)
Սոցիալական ապահովության տարածքային բաժին (կենսաթոշակ)
Զբաղվածության տարածքային կենտրոն (գործազրկություն)։
Կարծիքներ