Արցախում կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը. ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում կտրուկ աճել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը:
Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։
«Արտակարգ իրավիճակներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:
Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել բնակարանը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը։
Օդափոխելով տարածքը՝ գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը»,- ասված է ԱԻՊԾ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ