«Փազլի արքան». գերմանացին հավաքել է աշխարհի ամենամեծ փազլը՝ բաղկացած 54 000 կտորից (լուսանկարներ)
Գերմանիայի Հալլենդորֆ քաղաքի բնակիչը 54 հազար կտորից բաղկացած փազլ է հավաքել, գրում է The Epoch Times-ը, նշելով՝ այն իր չափսերով համարվում է աշխարհում ամենամեծը:
Պիտեր Շուբերտը հավաքել է «Ճանապարհորդություն արվեստի աշխարհում» կոչվող փազլը, որն ունի 2 մետր բարձրություն, 8 մետր 60 սանտիմետր երկարություն:
Աշխարհի ամենամեծ փազլը հավաքելու համար տղամարդուց պահանջվել է 4,5 ամիս:
Նշենք՝ 52-ամյա գերմանացին 16 տարի է, ինչ «կախվածություն ունի» փազլներից: Սկզբում խաղը պարզապես հոբբի էր նրա համար, բայց շուտով նա սկսել է մասնակցել մրցումների:
Մինչ օրս նա հավաքել է ավելի քան 100 պատկեր՝ բաղկացած շուրջ 430 հազար կտորից: Շուբերտի նպատակն է հատել կես միլիոն կտորների օգտագործմամբ փազլ հավաքելու սահմանը:
Կարծիքներ