Պոզները պատմել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո իր առողջական վիճակի մասին

Պոզները պատմել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո իր առողջական վիճակի մասին

Հաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստման անձնական փորձի մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես նույնիսկ չեմ նկատել, որ պատվաստում ունեմ։ Ընդհանրապես ոչ մի ռեակցիա, ոչ առաջինից հետո, ոչ երկրորդից հետո», – պատմել է լրագրողը։

Նա նաեւ կոչ է արել բոլոր կասկածողներին «հիմարություն չանել» եւ պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

«Իհարկե, պետք է պատվաստվել այնպես, ինչպես շատ այլ հիվանդությունների դեպքում, օրինակ, պատվաստում են երեխաներին։ Դա ճիշտ է», - ընդգծել է Պոզները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում