Մեծ Պարնիում այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Մեծ Պարնիում այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22։15-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի 13-րդ փողոցում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։07-ին, մարվել՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 05։00-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում