Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստ

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է առաջին նիստը: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները կմիավորեն իրենց ուժերն ու մասնակիցը կդառնան Երևանում նախաձեռնվող նախագծերին, երիտասարդական քաղաքականության մշակմանն ու կօգնեն իրենց նոր գաղափարներով: 

Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է երիտասարդների ներուժը երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում և նշել, որ պատրաստ է աջակցել ցանկացած հետաքրքիր գաղափարի ու առաջարկի իրագործմանը, որոնք միտված կլինեն Երևանն առավել հարմարավետ դարձնելուն: 

Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում