Խուլիգանություն և ծեծկռտուք վարորդի և ուղևորի միջև Ամիրյան փողոցում. վերջիններս ձերբակալվել են
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է:
Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել:
Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն է եղել, որի ընթացքում նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
50-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նա նույնպես ձերբակալվել է:
Ոստիկանությունից հայտնում են՝ ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կարծիքներ