Կենսաթոշակներ և նպաստներ վճարելու համար «ՀայՓոստը» և բանկերը ֆինանսավորվել են 97%-ով. նախարարության խոսնակ
Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը:
«Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում. հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրել է նախարարության խոսնակը։
Կարծիքներ