ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 9-ին ստուգայցեր են անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են խանութներից մեկում. բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն:
Ստուգայցերը շարունակվելու են:
ՀՀ ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Ըստ աղբյուրի՝ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, անութները պետք է ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Կարծիքներ