4.2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը

2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրլն դրամով, սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 մլրդ դոլար է:
Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել: Բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետբյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրլն 684 մլրդ դրամ կամ 4.2 մլրդ դրամ»,- մանրամասնել է նա ու նշել, որ սա այն գումարն է, որ պետբյուջե մուտք է եղել նախորդող շրջանի 2011-2017 թթ բյուջեի աճի միջինացված թվերից ավելի:
Ըստ վարչապետի՝ բերելով ընդհանրական պատկերի, հետհեղափոխական տարիների ընթացքում ՀՀ պետբյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 մլրդ դոլար:
«Այս թվի մեջ ներառված չէ պետական պարտքը, այս թվի մեջ չեմ ներառել նաև «Հայաստան համահայկական հիմանդրամ»-ի կողմից 2020 թվականին պետբյուջեին փոխանցված գբւմարները. Այսինքն, խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է: Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանածը հետ բերելու խոստումը, բա այս 4.2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել, սիրելի ժողովուրդ»,- հավելել է վարչապետը:
Կարծիքներ