Բյուրեղավանի դպրոցի ավարտական խնջույքից հետո հոսպիտալացվածներից մեկը դուրս է գրվել, ընդունվել է մեկ նոր պացիենտ

Բյուրեղավանի դպրոցի ավարտական խնջույքից հետո հոսպիտալացվածներից մեկը դուրս է գրվել, ընդունվել է մեկ նոր պացիենտ

Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։

Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) :

Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

2022 թվականի հունիսի 7-ի ժամը 15։30-ի դրությամբ հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի Ժամը 17:45-ի դրությամբ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացվել էր 14 հիվանդ՝ Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները: Նրանք միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում: Օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում