ՀԲ-ն 2022-ի կեսերին կանխատեսում է համաշխարհային գնաճի պիկ
Համաշխարհային բանկը (ՀԲ) ակնկալում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մինչև 2022 թվականի կեսերը, որին կհետևի գների աճի տեմպերի անկումը, բայց միևնույն ժամանակ տեսնում է ստագֆլյացիայի ռիսկ, ինչպես 1970-ականներին էր, հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանկի զեկույցը։
«Սպասվում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մոտ 2022 թվականի կեսերին, այնուհետև աստիճանաբար կնվազի»,- կարծում են զեկույցի հեղինակները։
Համաշխարհային բանկը 2022 թվականի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հունվարին 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 2,9 տոկոս, իսկ 2023 թվականի համար՝ 3,2 տոկոսից մինչև 3 տոկոս: Փորձագետները տեմպերի դանդաղումը կապում են կորոնավիրուսային համաճարակի, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ինչը, ինչպես նշվում է, հանգեցնում է հումքի գների բարձրացման և մեծացնում է մատակարարումների խափանումների վտանգը։
Բանկը նշում է, որ հետազոտողները դեռևս համաձայն չեն, թե ներկայիս իրավիճակը որքանով է նման 1970-ականներին: Որոշ հետազոտողներ կարծում են, որ 1980-ականներից սկսած գնաճի դեմ պայքարի փորձը պետք է օգնի կանխել ստագֆլյացիան:
Համաշխարհային բանկը նշում է, որ 1973 թվականին գնաճը հասել է 10,3%-ի, երբ նավթի գների աճ է գրանցվել։ Գնաճը բարձր մնաց մինչև 1982 թվականի անկումը։
Կարծիքներ