Գոնե շապիկների վրա լիներ ոչ թե արդեն փաստացի ամբաստանյալների նկարները , այլ 44-օրյա պատերազմում մեր անմահացած հերոսների նկարները

Գոնե շապիկների վրա լիներ ոչ թե արդեն փաստացի ամբաստանյալների նկարները , այլ 44-օրյա պատերազմում մեր անմահացած հերոսների նկարները

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։

Մինչ նիստի մեկնարկը, Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։

Ներկա են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այս ամենի ֆոնին «Հայաստան դաշինքը» որոշել է փողոցային պահվածքով անհարգալից վերաբերմունք ցույց տալ մեր հայրենակիցների հանդեպ և մեր ամենատարեց պատգամավորի հանդեպ։

Հասկանալի կլիներ , եթե գոնե շապիկների վրա լիներ ոչ թե իրենց կողմից փառաբանվող ապօրինի հարստացած համայնքապետերի,  բայց արդեն փաստացի ամբաստանյալների նկարները , այլ մեր 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների նկարները։

Արդեն պարզ է դառնում, որ այս անկիրթ և խորոված — քյաբաբի սեղանի շուրջ խոսակցությունների մակարդակի  պահվածքը մեզ ուղեկցելու է հետագա բոլոր նիստերին և ինչպես իրենց կառավարած բոլոր տարիներին չեն հարգել մեր ժողովրդին և հաշվի չեն առել ոչ մի բան,  այնպես էլ հիմա ոտնահարում  և արհամարհվում է ՀՀ քաղաքացու իրավունքը և ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգը։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում