Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 270 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 9 270-ով, ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 360 823-ի: Մարտի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,21 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 310 556 մարդ:
Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվն աճել Է 14 006-ով՝ մինչեւ 3 959 533: Ապաքինվածների բաժինն, շտաբի տվյալների համաձայն՝ ավելացել Է վարակվածների ընդհանուր քանակի մինչեւ 90,8 տոկոսը:
Մահացու վախճանների թիվն աճել Է 459-ով՝ մեկ օր առաջվա 466-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 90 734 հիվանդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,08 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 1 281-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 995 279 հիվանդացած:
Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,13 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Էր 1 116 վարակված: Մեկ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել Է 54 մարդ, ընդամենը մայրաքաղաքում արձանագրվել Է 15 601 մահացու վախճան:
Նաեւ մեկ օրում Մոսկվայում ապաքինմամբ դուրս Է գրվել 1 578 հիվանդ: Ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել Է 916 204 մարդ:
Ներկայումս մայրաքաղաքում հիվանդ Է 63 474 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ