Եվրամիությունը կանհետանա ավելի շուտ, քան Ուկրաինան կհասցնի անդամակցել դրան. Մեդվեդև

Եվրամիությունը կանհետանա ավելի շուտ, քան Ուկրաինան կհասցնի անդամակցել դրան. Մեդվեդև

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն իրականում հնարավոր է միայն ընթացիկ դարի կեսերին, իսկ մինչ այդ՝ միությունն  ինքնին կարող է անհետանալ աշխարհից:

Այս մասին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է  իր Telegram ալիքում կիսվել իրավիճակի գնահատականով։

Նրա կարծիքով, Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հետ կապված իրավիճակը նման է ԽՍՀՄ-ում կոմունիզմի կառուցմանը. այդ ծրագրերի իրականացման ժամկետը չի նշվում, սակայն տրված են բազմաթիվ չստուգելի վերացական պայմաններ։ Ւսը Մեդվեդևի՝ դրանց օբյեկտիվ ստուգումն անհնար է, դրանք կստուգվեն տասնամյակներով, ընդ որում՝ ԵՄ առաջնորդների նոր սերունդները դա կանեն։ Ուստի, հայտարարել է քաղաքական գործիչը, «իրական ժամանակահատվածը դարի կեսն է, ոչ ավելի վաղ»։

«Իսկ եթե ԵՄ-ն այդ ժամանակ վերացած լինի, սարսափելի է մտածել, թե ինչ սկանդալ կլինի, որովհետև բարդ է պատկերացնել՝ ինչ զոհողություններ են արվել ԵՄ-ին անդամակցելու զոհասեղանին և ինչպիսի խաբեություն են դժբախտների սպասումները»,- հավելել է  նա:

Բացատրելով ԽՍՀՄ-ի հետ համեմատությունը՝ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է, որ 1961 թվականին ընդունված ԽՄԿԿ ծրագրի վերջին տարբերակում ասվում էր. «Անցան տարիներ, մենք՝ 70-ականների դպրոցականներս, բոլորս սպասում էինք կոմունիզմի սկզբին, բայց ոչ, ավաղ, դա տեղի չունեցավ: Խորհրդային Միությունը փլուզվեց, ԽՄԿԿ-ն լուծարվեց», - կիսվել է նա իր հիշողություններով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում