Հնդկաստանում առնվազն 15 մարդ է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով
Կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 40-ը՝ վիրավորվել։ Շաբաթ օրը NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան Ռեվա թաղամասում։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Ոստիկանությունը դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսել։
Կարծիքներ