Բայդենը հայտարարել է նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք ընտրություններին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, սակայն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։
«Ես պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց դա իմ մտադրությունն է: Իմ մտադրությունը կրկին առաջադրվելն է, և մենք ժամանակ ունենք այս որոշումը կայացնելու համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը հոկտեմբերի 21-ի երեկոյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կարծիքներ