Իբրահիմովիչը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
39-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղում:
Սպասվում է, որ շվեդ ֆուտբոլիստը կմասնակցի «Միլանի» առաջիկա հանդիպմանը: «Ջենոայի» հետ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Կարծիքներ