Մի շարք խոշոր ավիաընկերություններ նոր կանոններ են ներմուծում՝ Covid-19-ի հետ կապված

Մի շարք խոշոր ավիաընկերություններ նոր կանոններ են ներմուծում՝ Covid-19-ի հետ կապված

Մի շարք խոշոր ավիաընկերություններ, ներառյալ United-ը, JetBlue-ը եւ Lufthansa-ն, առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսում են շրջանառության մեջ դնել սմարթֆոնների համար նոր CommonPass ծրագիրը: Դրա օգնությամբ հնարավոր կլինի հետեւել միջազգային թռիչքի յուրաքանչյուր ուղեւորի Covid-19-ի թեստի հանձնմանը, դրա արդյունքին, ինչպես նաեւ ապագայում պատվաստման պատմությանը, հայտնում է BBC-ն:

CommonPass-ը օգտվողներին կտեղեկացնի այս կամ այն ավիաընկերության թռիչքային կանոնների, օրինակ՝ թեստի բացասական արդյունքները ցույց տալու մասին:

Օգտագործողը կներբեռնի պահանջվող փաստաթղթերը հավելվածում եւ կստանա հատուկ ծածկագիր, որով կարող է ինքնաթիռ մտնել: Հոկտեմբերին United-ն արդեն փորձարկել է CommonPass-ը Լոնդոնի «Հիթրոու»-ից Նյու Ջերսի չվերթի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում