«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն»

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն»

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, կարևորելով երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը համատեղ կազմակերպում են «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական  գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, և  մինչև 30 տարեկան իրավաբաններ:

Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2020 թվականի հուլիսի 25-ը ներառյալ գրանցվեն այստեղ և մինչև 2020 թվականի օգոստոսի 3-ը ներառյալ [email protected] էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ՝ ստորև թվարկված ուղղությունների  շրջանակներում․

Կյանքի իրավունք. Պաշտպանության խնդիրները, պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանությունը:

Խոշտանգումների արգելք. նյութաիրավական և դատաիրավական ասպեկտները:

Հավաքների ազատություն և կարծիքի ազատ արտահայտում. առաջնահերթությունները, մարտահրավերները:

Սոցիալական ապահովության և աշխատանքի իրավունք. առաջնահերթություններ և մարտահրավերներ

Կրթության իրավունք. առաջնահերթություններն ու մարտահրավերները:

Ներկայացված զեկույցները, առանց դրանք ներկայացնողների անունները բացահայտելու, կտրամադրվեն գիտաժողովի գրավոր փուլում զեկույցները ստուգող խմբի (դատավորների) և տեխնիկական ստուգում իրականացնող անձնակազմին, ովքեր մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ  կներկայացնեն իրենց գնահատականը զեկույցների վերաբերյալ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․

Առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցներ կհրավիրեն մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացնելու են իրենց զեկույցները։ Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2020 թվականի  օգոստոսի 14-ին՝ առցանց եղանակով։

Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան հավաստագրերով, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած երեք մասնակիցները կխրախուսվեն նվերներով։

Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․

Գիտաժողովի ժամանակացույց։

Գիտաժողովի պաշտոնական կանոններ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37210 54-01-99 հեռախոսահամարով կամ գրել նամակ [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին։

Գիտաժողովը կազմակերպվում է «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում