Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ԱՆ մամուլի քարտուղար
ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Հարգելի՛ քաղաքացիներ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ՝ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,- գրել է Խաչատրյանը:
Կարծիքներ