freenews.am-ը կբացահայտի համացանցի ֆեյքերին
Մարդուն կյանքում ի՞նչն է բարձրացնում և դարձնում հարուստ: Ձեռք բերած գիտելիքներով հարստությո՞ւնը, թե՞ ծառայի հոգեբանությամբ ծպտված ստրկությունը: Վերջին ժամանակներս քաղաքական որոշակի ալեկոծումների և համավարակի ֆոնին ֆեյքաբուծարաններն սկսեցին առավել շատ արտադրել իրենց «թեստերը»՝ համացանցի լայն տիրույթ ներմուծելով այլոց կամ հենց իրենց իսկական դեմքով նկարները, իրենց բնորոշ «գեղագիտական բառամթերքով» օգտահաշիվներ: Իրենց էջերում տարբեր երկրների կամ քաղաքների անուններ նշելով, այս «խելացի գիտակները» մտածում էին, թե բացահայտվելու հնարավությունները քիչ են կամ անհնար: Բայց, սխալվեցին: Ոլորտի մասնագետները, բացահայտում են նրանց, բացահայտում են նաեւ իրականում նրանց ով լինելը, գտնվելու վայրը եւ այլ կարեւոր տեղեկություններ:
freenews.am-ն այօր առավոտյան «freenews.am-ը կբացահայտի համացանցի ֆեյքերին» վերտառությամբ հոդված էր հրապարակել: Ինչին արդեն արձագանքում են, ոչ միայն մասնագետները, այլ նաեւ հենց քաղաքացիները: Ահավասիկ, նրանց կողմից ուղարկված եւս մի քանի «օգտատիրոջ» մասին.
«Dian Dinka» անվամբ ֆեյսբուքյան օգտատերն իր էջում տարածում է ԲՀԿ-ին վերաբերող տեղեկություններ: Մատնանշելով այնպիսի պահեր, թե իբր վերոհիշյալ քաղաքական կուսակցությունը հալածվում է իշխանությունների կողմից։
Anya Galstyan ֆեյսբուքյան օգտատերն իր էջում դարձյալ տարածում է ԲՀԿ-ին վերաբերող նյութեր, եւ գրառումներ, որտեղ զոհի դերում կուակցության առաջնրդն է, իսկ իշխանությունները փորձում են հալածել նրան: Ահա «օգտատիրոջ» ֆեյսբուքյան էջի հասցեն, որտեղ կարելի ծանոթանալ տիկնոջ մտքի «գոհարներին»: https://www.facebook.com/anya.galstyan.5220
Աշոտ Անդրեասյան. «Մեզ ոչ դատարաններով, ոչ քրեական գործերով, ոչ էլ գոռալով չեք վախեցնի․․․» սա մի երիտասարդի ֆեյսբուքյան էջից վերցված խոսքեր են, որը փորձում է նստել իր տաքուկ սենյակում, ուղիղ եթերի միջոցով «խոսել հանրության» հետ: Սա էլ նրա ֆեյսբուքյան էջի հասցեն. https://www.facebook.com/ashot.andreasyan.9
freenews.am-ի կողմից ֆեյքերի բացահայտումը լինելու շարունակական։
Շարունակելի….
Կարծիքներ