ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել՝ ի հիշատակ սեպտեմբերի 11-ի զոհերի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել՝ ի հիշատակ սեպտեմբերի 11-ի զոհերի

2001 թվականի սեպտեմբերի 11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:

Այսօր օրվա կապակցությամբ, ի հիշատակ սեպտեմբերի 11-ի զոհերի և փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվածների, հարգանքի տուրք է մատուցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Դեսպանության աշխատակիցներն իրենց հարազատների և ընկերների հետ երթով բարձրացել են Երևանի կենտրոնի աստիճաններով՝ անցնելով Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների կամ 110-հարկանի շենքի բարձրությանը համարժեք տարածք»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում