Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բուդեսլիգայի 6-րդ տուրում «Քյոլն»-ը տանն ընդունել էր «Ունիոն Բեռլին»-ին: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ խաղավարտին մոտ` 85-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Քյոլն»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է:
Կարծիքներ