Չափազանց կարևոր է խնամքի հաստատություններում անձանց իմաստալից զբաղվածության ապահովումը. ՄԻՊ

Չափազանց կարևոր է խնամքի հաստատություններում անձանց իմաստալից զբաղվածության ապահովումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 22-ին ընդունել է «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյաններին։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և երեխաների իրավունքներին առնչվող հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են։

Պաշտպանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց իրավունքների երաշխավորումն ու պատշաճ ապահովումը։ Այդ ուղղությամբ Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն ամենօրյա աշխատանքներ են իրականացնում։

Այս համատեքստում նա չափազանց կարևորել է խնամքի հաստատություններում անձանց իմաստալից զբաղվածության ապահովումը և այդ գործում յուրաքանչյուրի ջանքերի մեկտեղումն ու արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են այդ հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում մարդու իրավունքներին առնչվող հարցեր։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում