Բալիում անհետացած սուզանավի մոտ երկու օրվա թթվածին է մնացել
Ինդոնեզիայի ռազմածովային ուժերին պատկանող KRI Nanggala-402 սուզանավի մոտ երկու օրվա թթվածին է մնացել: Այս մասին հայտնում է VOI-ն:
Ծովակալ Յուդո Մարգոնոն պատմել է, որ անհետացման պահից թթվածինը մնացել է 72 ժամվա համար, այդպիսով, շաբաթ թթվածնի պաշարները կավարտվեն:
Որոնողական աշխատանքներին օգնելու առաջարկ են արել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան եւ Ավստրալիան: Սինգապուրն ու Մալայզիան փրկարարական նավեր են ուղարկել սուզանավի անհետացման վայր:
Կարծիքներ