Լոռիում ոչ սթափ վիճակում գտնվող ռուս վարորդը կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է
Այսօր` նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 57-ամյա Վալերի Զոլոևը իր վարած DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ հատվածում դուրս է եկել երթևեկեիլ գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Վ. Զոլոևը տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։
Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Ժամանել են ՀՀ ոստիկանության ծառայողները, պարեկները, քննչական խումբը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։
Կարծիքներ