Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը

Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը

Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը:

Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ առաջին անգամ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ՝ արաբական երկրում և բացի այդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին):

Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):

ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում