Պեսկովը նմանություն է գտել Պուտինի եւ Էրդողանի միջեւ

Պեսկովը նմանություն է գտել Պուտինի եւ Էրդողանի միջեւ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նման են, ուստի նրանց հաջողվում է լուծումներ գտնել շատ ծանր իրավիճակներում, կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Autoradio-ին տված հարցազրույցում Պեսկովն ասել է, որ բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը մասնավորապես հարցեր է բարձրացնում եւ ի նկատի ունի այն, ինչ ասում է,  եւ այնուհետեւ անմիջապես կատարում է խոստումը:

«Պուտինը եւ Էրդողանն այս առումով նման են միմյանց, ուստի նրանց հաջողվում է լուծումներ գտնել շատ եւ շատ բարդ իրավիճակներում»,- ասել է Պեսկովը: Ըստ նրա՝ դա վերաբերում է նաեւ սիրիական խնդրին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում