Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում օգոստոսի 21-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-ի և 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 24-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։
Կարծիքներ