Եվրամիության խորհուրդը թարմացրել է ճանապարհորդության համար անվտանգ երկրների ցանկը

Եվրամիության խորհուրդը թարմացրել է ճանապարհորդության համար անվտանգ երկրների ցանկը

Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։ Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան և Պերուն ընդգրկվել ենլ այն երկրների ցանկում, որոնց համար առաջարկվում է ճանապարհորդական սահմանափակումների վերացում:

Ներկայում ԵՄ անվտանգ երկրների ցանկն ունի հետևյալ տեսքը՝ Արգենտինա, Կոլումբիա, Պերու, Նամիբիա, Ավստրալիա, Բահրեյն, Կանադա, Չիլի, Հորդանան, Քուվեյթ, Նոր Զելանդիա, Կատար, Ռուանդա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Ուկրաինա, Արաբական Էմիրություններ, Ուրուգվայ և Չինաստան:

Եվրամիության խորհուրդը երկու շաբաթը մեկ վերանայում է ճանապարհորդության համար անվտանգ երկրների ցանկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում