Զելենսկին արդարացրել է Դոնբասում թուրքական «Բայրաքթար»-ների կիրառումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործումը պատասխան է թշնամու գործողություններին, այլ ոչ թե հարձակում։
Նա կարծում է, որ ԱԹՍ-ները չեն խախտում Դոնբասում հրադադարի պայմանավորվածությունը, գրում է kommersant.ru-ն:
«Մենք չենք հարձակվում, մենք պատասխանում ենք հրադադարի ռեժիմի վերաբերյալ այդ պայմանավորվածություններին համապատասխան։ Հենց այս ձևաչափով էլ Ուկրաինան կշարունակի գործել։ Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին և այլ զինատեսակներին, ես կարծում եմ, որ Ուկրաինայում դրանք հատուկ պաշտպանության համար են, և երբ ուկրաինական բանակը զգում է, որ պետք է պաշտպանել իր հողը, դա անում է։ Եվ նա կշարունակի գործել այս սկզբունքով»,- ասել է Զելենսկին Օդեսայում լրագրողների հետ զրույցում։
Այն, որ Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքի առաջին մարտական օգտագործումը տեղի է ունեցել Դոնբասի հակամարտության գոտում, հայտնի է դարձել հոկտեմբերի 26-ի երեկոյան՝ նախ սոցիալական ցանցերից։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են Ուկրաինայի գլխավոր շտաբում՝ հստակեցնելով, որ հարվածը հասցվել է «զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով»։
Կարծիքներ