ATP-Ռոտերդամ. Ռուբլոյվը եզրափակիչում հաղթեց Ֆուչովիչին ու 500 շարքի մրցաշարերում նվաճեց 4-րդ անընդմեջ տիտղոսը

ATP-Ռոտերդամ. Ռուբլոյվը եզրափակիչում հաղթեց Ֆուչովիչին ու 500 շարքի մրցաշարերում նվաճեց 4-րդ անընդմեջ տիտղոսը

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտվեց թենիսի ATP 500 շարքի մրցաշարը: Եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովն ու Հունգարիայի ներկայացուցիչ Մարտոն Ֆուչովիչը:

Ռուբլյովը երկու սեթում առավելության հասավ մրցակցի նկատմամբ 7-6, 6-4 հաշվով ու առաջին անգամ դարձավ Ռոտերդամի մրցաշարի հաղթող: Սա ATP 500 շարքի 4-րդ անընդմեջ մրցաշարն է, որտեղ Ռուբլյովը տիտղոս է նվաճում:

Ռուբլյովը այս շաբաթ մասնակցելու է Դոհայի ATP 250 շարքի մրցաշարին, որտեղ գործող չեմպիոնն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում