Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում. ՀՀ վարչապետ

Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում. ՀՀ վարչապետ

Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն:

Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, վարչապետը պնդել է, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։

«Երբեմն կարդում եմ նյութեր, լսում հարցազրույցներ, ուզում եմ հասկանամ՝ մարդիկ էդ ինչի՞ մասին են խոսում։ Եթե ես վարչապետը չլինեի, կմտածեի՝ ինչ-որ բան չգիտեմ», - ասել է Փաշինյանը, հավելելով, թե Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ տարբերակ՝ թղթի վրա գրված։ «Մոտեցումը բանավոր է, և եթե դա դնենք, թղթի վրա կարդանք, կարող է պարզվել, որ սխալ ենք հասկացել, էդքան էլ տենց չի։

2020 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը՝ մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց», - նշել է վարչապետը։   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում