Հրապարակվեց 7 տարի առաջ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատավճիռը

Հրապարակվեց 7 տարի առաջ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատավճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հրապարակվեց 7 տարի առաջ սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատավճիռը։

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ժամկետով ազատազրկման։

Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում