Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: ՌԴ  գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գլխավոր դատախազին Խորհրդի նիստին մասնակցելու և գործընկեր երկրների հետ կոռուպցիայի դեմ պայքարի հայկական փորձով կիսվելու համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հանդիպման համար և անդրադարձ կատարել իրավական օգնության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև այլ թեմաների, որոնք վերաբերել են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներին, կրթական ծրագրերով համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին՝ ուղղված կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում