Ամերիկյան ԶԼՄ-ները դատի են տվել Google-ին եւ Facebook-ին

Ամերիկյան ԶԼՄ-ները դատի են տվել Google-ին եւ Facebook-ին

Տեղեկատվական պարբերականն Արեւմտյան Վիրջինիայում հակամենաշնորհային դատական ​​հայց է ներկայացրել Google-ի եւ Facebook-ի դեմ, որոնք ստանում են ԱՄՆ թվային գովազդի համար հատկացվող բոլոր դոլարների մոտավորապես կեսը եւ որոնց դեմ հակամենաշնորհային մեղադրանքներ են առաջադրվել դաշնային եւ նահանգային կառավարությունների կողմից, հաղորդում է Fox Business-ը:

HD Media ընկերությունը նահանգում մի քանի թերթ ունի, այդ թվում` Huntington Herald-Dispatch-ը եւ Charleston Gazette-Mail-ը:
HD Media-ն պնդում է, որ Google-ն այնքան է մենաշնորհել առցանց գովազդի շուկան, որ «սպառնում է տեղական թերթերի անհետացմանն ամբողջ երկրում»:

Հայցը պնդում է նաեւ, որ Google-ը եւ Facebook-ը դավադրություն են կազմակերպել` իրենց գերիշխանությունն ուժեղացնելու համար` վկայակոչելով դեկտեմբերին հանրապետական ​​10 գլխավոր դատախազների կողմից ներկայացված դատական ​​գործընթացը:

Ընդ որում, ընկերությունը չի մանրամասնում, թե ինչ ազդեցություն է իր բիզնեսի վրա ունեցել Facebook-ի եւ Google-ի պահվածքը, բացի այդ այն վնասել է «իր բովանդակությունն արդյունավետորեն դրամայնացնելու» հնարավորությանը, քանի որ Google-ը նորությունների հրատարակչի`  գովազդից ստացվող եկամուտի ոչ մրցակցային բաժինը վերցնելու հնարավորություն ունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում