Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր պատրաստակամությունը, ցանկացած հարմար ժամանակ, Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Մոսկվայում քննարկելու երկկողմ հարաբերությունների հարցերը:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ Կիևը վերջերս ձեռնարկել է բազմաթիվ քայլեր,որոնք քայքայում են հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանա հարաբերությունների վերականգնում, Ռուսաստանը դա կողջունի:
«Եթե Նախագահ Զելենսկին ցանկանում է վերականգնել այդ հարաբերությունները, մենք դա միայն կողջունենք»,- շեշտել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում:
Կարծիքներ