Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Ես հայ եմ» խորագրով պարային միջոցառումը

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Ես հայ եմ» խորագրով պարային միջոցառումը

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Ես հայ եմ» խորագրով Prof-Art պարային ստուդիայի 2021-22 թվականների հաշվետվության համերգը: Ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Մնոյանը նշեց, որ այս ժամանակներում հայապահպանման գործունեության մեջ մեծ դեր ունի հայկական պարարվեստը:

«Այս ժամանակներում շատ կարևոր է հայապահպան գործունեությունը, և պարարվեստը լավագույն միջոցներից մեկն է մատաղ սերնդի մեջ սերմանելու հայապահպանությունը: Պարարվեստը այն միջոցներից է, որի օգնությամբ երեխան կարող է ծանոթանալ հայոց պատմության հետ, դա է թաքնված է «Ես հայ եմ» խորագրի հետևում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենց ժանրային առանձնահատկությունը ժողովրդականն է: Հիմքը դրվում է դասական պարով այնուհետև անցնում հայ ժողովրդական պարերի:

«Դասարանները, որոնք արդեն 5 տարվա պատմություն և համապատասխան դասական և ժողովրդական բազա ունեն, թույլ ենք տալիս ներգրավել արդեն այլ ոճերի մեջ հրավիրյալ պարուսույցների մասնակցությամբ»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:

Պարուհիներից Մելիքյան Աննայի խոսքով՝ պարն է, որ իրեն ստիպում է հայ արմատներին ավելի մոտ զգալ:

«Վաղը Վրաստանում ևս համերգ ունենք: Հայաստանում մեր պարերը պետք է շատ պարենք, որպեսզի մեր արմատներին ավելի մոտ լինենք: Հաճելի է, որ կարողանում ենք գոհացնել հանդիսատեսին: Ամեն հնարավոր բան արել ենք, որ այսօր և վաղը հանդիսատեսի առաջ լավագույնս ներկայանանք»,- նշեց պարուհին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում