Գառնիում շերտավոր խմորի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են անցկացվել անհատ ձեռնարկատեր Արևիկ Բաղդասարյանին պատկանող շերտավոր խմորի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Պարզվել է, որ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝
պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները:
Խնդրահարույց է եղել նաև այն, որ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, ինչպես նաև բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը։
Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ շերտավոր խմորի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ:
Կարծիքներ