Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումները չեն կայանա
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մասնակցությամբ հանդիպումները Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ չեն կայանա:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:
Հաշվի առնելով Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուս վարակվածների մեծ քանակը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում կարճ ժամանակում համապատասխան տարիքի ֆուտբոլիստների նոր խմբի համար երկրից ելքի՝ սեղմ ժամկետներում թույլտվություն ստանալու դժվարությունը՝ Հայաստանի Մ-21 հավաքականը չի մեկնի Կիպրոս: ՈՒԵՖԱ-ն և մրցակից երկրների ֆեդերացիաները համապատասխան կարգով տեղեկացվել են այս մասին:
Կարծիքներ